Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՍախարովի փողոց 11
  • phone+(374 10) 564 523
  • emailmankapartez.5@mail.ru
  • info_outline
    Խմբերի քանակը` 6
    Աշխատակազմ` 34
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 112,000 դրամ
  • Օգտագործված գումար` 112,000 դրամ
  • Մնացորդ գումար՝ 0 դրամ
  • Բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 11500719307793
ՏՆՕՐԵՆ՝ Աննա Ղազարյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզը ստեղծվել է 1970թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի թիվ 33 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

 

Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։

 

Հաստատության շինությունն երկհարկանի առանձին կառույց է, ունի խմբասենյակներ և ննջարաններ, երաժշտության դահլիճ, որտեղ անցակցվում են նաև ֆիզկուլտուրայի պարապմունքները։ Պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական տոներ, նաև երեխաների ծննդյան տոներ։ Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ 

 

Մանկապարտեզում դասավանդում են նաև օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, կա պարի խմբակ: Այստեղ բոլոր պայմանները նպաստում են նախապատրաստելու երեխաներին դպրոցական ուսուցմանը։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզն ունի վերանորոգման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 17.03.2015

    Ստացված նվիրատվությունից 112000 դրամ ծախսվել է մանկական սեղաններ (6 հատ) և գնդակ գնելու համար: