Մեզ արդեն օգնել են 10,989 մարդ 431,335,407 դրամ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Kindergarten Image
  • location_onՄ. Մաշտոցի պողոտա 20
  • phone+(374 10) 589 102
  • info_outline
    Խմբերի քանակը` 4
    Երեխաների քանակը` 150
    Աշխատակազմ` 24
  • ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • Նվիրատրված գումար` 7,589,889 դրամ
  • Օգտագործված գումար` 7,283,104 դրամ
  • Մնացորդ գումար՝ 306,785 դրամ
  • Բանկ՝ «ԱՐԱՐՏ ԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բանկային հաշվեհամար՝ 1510035031000200
ՏՆՕՐԵՆ՝ Ռուզաննա Մեժլումյան
Kindergarten Image

Երևան քաղաքի թիվ 10 մանկապարտեզը ստեղծվել է 1950 թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի թիվ 59 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

 

Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև ռուսերեն լեզվի ուսուցում: Մանկապարտեզը նվիրյալ է ավանդույթներին. այստեղ մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը։

 

Հաստատության շինությունն առանձին երկհարկանի կառույց է, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։  Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանի խաղեր և այլն)։

 

Մանկապարտեզն ունի բարեկարգ բակ, տաղավարներ և խաղամիջոցներ: Ունի նաև տարածք, որը ցանկանում է օգտագործել որպես ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների դահլիճ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image
Kindergarten Image

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Մանկապարտեզը կարիք ունի բակի վերանորոգման և բարեկարգման:

  2. Մանկապարտեզը կարիք ունի բակային տարածքի լիարժեք ցանկապատման և կանաչապատման:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

  • 17.06.2017

    Ստացված նվիրատվության 4000 դրամով վճարվել է համակարգչային ծառայության գումարը, 227500-ով՝ ձեռք են բերվել տնտեսական ապրանքներ:

  • 18.03.2017

    Ստացված նվիրատվության 100700 դրամով գնվել է ջրի դիսպանսեր սարք:

  • 14.09.2015

    Ստացված նվիրատվությունից 4.249.400 դրամ ծախսվել է գորգ, ամանորյա խաղալիքներ, տոնածառներ և ուսումնական նյութեր, տնտեսական, գրենական, արագամաշ առականեր, խոհանոցային պարագաներ, պատճենահանման սարք, հեռախոս, համակարգիչ, լամինատ ձեռքբերման համար:

  • 14.09.2015

    Ստացված նվիրատվությունից 95600 դրամ ծախսվել է խոհանոցային կոմբայն գնելու համար: